Fly Armenia Airways-ը շարունակում է աջակցություն ցուցաբերել Արցախից ժամանած ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News 

․

Fly Armenia Airways ավիաընկերությունը շարունակում է օգնություն ցուցաբերել Արցախից ժամանած ընտանիքներին։ Այս մասին հայտնում են ավիաընկերությունից:

Առաջին օգնությունը կազմակերպելուց անմիջապես հետո, ավիաընկերությունը սկսել է այլ տեսակի օգնության մատակարարումը։

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության նախաձեռնությամբ Արցախից ժամանած 30 անձանց՝ կանանց և երեխաներին, մոտակա մեկ ամվա ընթացքում ամեն օր կտրամադրվի ճաշ, անհրաժեշտ հագուստ և այլ պարագաներ։

«Գնահատելով հայ ժողովրդի ներդրված ջանքերը հայրենի հողի պաշտպանության համար, մենք ևս պարտավոր ենք ջանքեր չխնայել և տեր կանգնել մեր երկրին և ժողովրդին։ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը արդեն իսկ սկսել է սննդի մատակարարումը ռազմական բախումից տուժած ընտանիքներին և պատրաստ է օգնել այնքան, որքան անհրաժեշտ լինի՝ ապահովելով նրանց սնունդը և երեխաների կացության համար անհրաժեշտ միջոցները»- ասվել է ավիաընկերության մամլո հաղորդագրությունում։

Այսպիսով, ավիաընկերությունն իր աջակցությունն է հայտնում այս իրավիճակից տուժած Արցախից ժամանած ընտանիքներին և միշտ կանգնած է հայ ժողովրդի կողքին։

--00--ԱՀ