Ադրբեջանը վաղ առավոտից հրթիռակոծում է Ստեփանակերտը․ քաղաքը ցնցվում է հարվածներից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Ստեփանակերտ

Ադրբեջանը հոկտեմբերի 29-ի վաղ առավոտից հրթիռակոծում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միացված է օդային տագնապի ազդանշանը։

Հաղորդվում է, որ պայթյուններն արդեն տասնյակից ավելի են, քաղաքը ցնցվում է հարվածներից։

Գիշերը ևս Ադրբեջանն Արցախի մայրաքաղաքի վրա 5 հրթիռ է արձակել։
Հարվածների պատճառած վնասները ճշտվում են։ 

--00--ԱՀ