ՌԴ զինված ուժերի 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադը Գորիսից շարժվել է դեպի Ստեփանակերտ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

հասարակական

ՌԴ զինված ուժերի 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադը կատարել է մոտ 100 կիլոմետրանոց երթ՝ Գորիսից շարժվելով դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Շարասյունը ներառում է զրահափոխադրիչներ, շարժիչային տրանսպորտային միջոցներ և նյութատեխնիկական աջակցություն, որոնք նախկինում Ռուսաստանի Դաշնությունից Իլ -76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով հասցվել էին «Էրեբունի» օդանավակայան:

Ընդհանուր առմամբ, 10 դիտակետ է տեղակայվել Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում:

--0--ԿԿ