Իրանում կորոնավիրուսի դեմ սեփական մշակման պատվաստանյութի փորձարկումներ են սկսել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News   

կորոնավիրուս

Իրանը հայտարարել Է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ սեփական մշակման պատվաստանյութի փորձարկումներ սկսելու մասին:  Իսլամական Հանրապետության Պարենի և դեղորայքի վերահսկողության կազմակերպության ներկայացուցիչ Քիյանուշ Ջահանփուրին:

«Կորնավիրուսի դեմ հայրենական մշակման պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա սկսվել են,- մեջբերում Է գործակալությունը Ջահանփուրի խոսքը:- Մեկ ամսվա ընթացքում այն կփորձարկվի կամավորների վրա»:

Նրա խոսքով՝ պատվաստանյութը երկու անգամով կներարկեն կորոնավիրուսի անալիզների բացասական արդյունքներով 18-ից մինչև 50 տարեկան կամավորներին: «Ներարկումներից հետո նրանց մոտ կստուգեն հակամարմինների եւ իմունիտետի մակարդակները,- ասել Է Ջահանփուրը:

 --00—ՄՀ