Իրանում մարդկանց վրա հաջողությամբ փորձարկել են COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

կորոնավիրուս

Իրանը մայիսի 5-ին հայտարարել Է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ «Ֆախրա» սեփական պատվաստանյութի հաջող փորձարկման մասին, որն անվանվել Է անցյալ տարի զոհված իրանցի ատոմագետ ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի պատվին: Դեղամիջոցի թեստավորման համար որպես կամավոր հանդես Է եկել գիտնականի որդին։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

Մարտ ամսին սկսվել են այդ դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, որը մշակվել Է Իրանի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների կենտրոնում, որը գլխավորում Էր Ֆախրիզադեն: Նա սպանվել Է անցյալ տարվա նոյեմբերի 27-ին Թեհրան նահանգում: Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամույիի խոսքով՝ մահափորձը կազմակերպել են Իսրայելի հատուկ ծառայությունները՝ այլ երկրների հետախուզությունների հնարավոր ներգրավմամբ:

 Իրանում մշակվել են կորոնավիրուսի դեմ մի քանի սեփական պատվաստանյութեր: Ապրիլի վերջին սկսվել Է COV Iran Barakat պատրաստուկի փորձարկումների երրորդ (եզրափակիչ) փուլը: Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային կենտրոնակայանի գիտական կոմիտեի ղեկավար Մոստաֆա Գանեիի խոսքով՝ այդ պատվաստանյութին կարող Է օգտագործման համար հավանություն տրվել մայիսին, իսկ սեփական մշակման մյուս պատրաստուկներին՝ ևս 2 – 3 ամիս հետո։

--00—ՄՀ