Չիչերինան կրկին Արցախում է. ռուս ռոք աստղը Մարտակերտի շրջանում դաշտային համերգ է տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

նկար

Չիչերինան շնորհավորել է Արցախի Պաշտպանության բանակի զինվորներին Ամանորը: Այդ մասին հայտնել է @wargonzo նախագիծը և կից լուսանկար հրապարակել:

Ըստ աղբյուրի՝ ռուս ռոք աստղը Մարտակերտի շրջանում դաշտային համերգ է տվել 6-րդ պաշտպանական գնդի զինվորների համար: Հնչել է «Առաջնագծում» երգը:

նկար

Հիշեցնենք, որ Չիչերինան պատերազմի օրերին այցելել է մարտական դիրքեր՝ ոգևորելու տղաներին, սակայն ինքն էլ ադրբեջանական անօդաչուների կրակի տակ է հայտնվել։ Դեպքի մասին պատոմող Չիչերինայի տեսանյութը ներկայացնում ենք ստորև:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս