Փաշինյանը և Ալիևը Արցախի մասին ոչ պաշտոնական զրույց են ունեցել․ պնդում են Բաքվից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

Ադրբեջանի նախագահը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական հանդիպուման ժամանակ զրուցել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին «ИНТЕРФАКС-АЗЕРБАЙДЖАН»-ին ասել է Ադրբեջանի նախագահի ներքաղաքական հարցերով անձնակազմի ղեկավար Խիմկետ Հաջիևը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական ակտիվ բանակցությունների շարունակման և հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ հարցեր», - ասել է Հաջիևը՝ նկատելով, որ մեկը մյուսի հետ սերտորեն կապված այս երկու հարցերը միմյանց փոխլրացնում են։

«Վերջին շրջանում շփման գծում և հանրապետության սահմանային հատվածում համեմատաբար խախաղ է, որը շատ լավ հիմք է ստեղծում հիմնախնդրի կարգավորման հետ կապված առարկայական և ինտեսնիվ բանակցություններ վարելու համար։ Դա ամենևին էլ չպետք է հանգեցնի հիմնախնդրի սառեցման և կամ անթույլատրելի ստատուս-քվոյի պահպանման համար», - ասել է Հաջիևը, ապա հավելել, որ ոչ պաշտոնական զրույցի ժամանակ Փաշինյանը և Ալիևը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի գերիների փոխանակման հարցը։

Ադրբեջանցի պաշտոնյան անդրադարձել է նաև երկու երկրների միջև եղած ուղիղ կապի հարցին՝ նշելով, որ այն կա, սակայն այն երկու երկրների ղեկավարների կամ ՊՆ-ների մակարդակի չէ։

«Այն ավելի ցածր մակարդակում է և օգտագործվում է միայն անհրաժեշտության դեպքում»,-ասել է Հաջիևը։