Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի առաջնության խորհրդանշական հավաքականում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

սպորտ

Հռոմի «Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored–ի վարկածով ընդգրկվել է Իտալիայի առաջնության 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ 32-ամյա ֆուտբոլիստը ստացել է 8.2 գնահատականը։

Մխիթարյանը վնասվածքից հետո խաղադաշտ էր վերադարձել «Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության 20-րդ տուրի հաղթական խաղում (3:1) և դարձել գոլի հեղինակ։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 19 խաղի և դարձել 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

«Գոլ+փոխանցում» հաշվարկով Հենրիխ Մխիթարյանը և Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (15 գոլ, 2 փոխանցում) լավագույնն են A Սերիայի այս մրցաշրջանում։

սպորտ

--0--ԿԿ