Հենրիխ Մխիթարյանը մտավ Ռոմայի պատմության մեջ՝ խփելով ամենաարագ գոլը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

սպորտ

Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում երեկ «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց ռումինական «Կլուժին»: «Մայրաքաղաքայինները» 5։0 հաշվով հաղթեցին մրցակցին։

Հենրիխ Մխիթարյանը 57-րդ վայրկյանին գրավեց մրցակցի դարպասը։

Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, Հենրիխ Մխիթարյանը այդ գոլով մտավ «Ռոմայի» պատմության մեջ՝ Եվրոպա լիգայի շրջանակում խփելով հռոմեական ակումբի ամենաարագ գոլը։

--0--ԿԿ