Լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը դադարեցրել է համագործակցությունը «ՍիվիլՆեթի» հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

հասարակական

Ավարտվեց ՍիվիլՆեթի և Սիվիլիթաս հիմնադրամի հետ իմ 12-ամյա ճամփորդությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել լրագրող Թաթուլ Հակոբյանը: Հայտարարությունը հրապարակվել է aniarc.am կայքում:

«Իմ և Սիվիլնեթի նոր տնօրինության պատկերացումները լրագրության մասին (հատկապես 44-օրյա աղետալի պատերազմի օրերից) և Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների հարցերում (հատկապես այս նվաստացուցիչ պարտությունից հետո) անհամատեղելի են։

Իմ արժանապատվությունն ու ազատ մտածելու, ազատ գրելու, ազատ խոսելու, ազատ արտահայտվելու լրագրողական ու ստեղծագործական իրավունքը սակարկության և սահմանափակման ենթակա չեն:

Որևէ լրատվամիջոցում տնօրինությունը իրավունք չունի միջամտել լրագրողի, սյունակագրի, վերլուծաբանի աշխատանքին։ Դա նույնքան և առավել անընդունելի է, քան երբ պետությունն է ձգտում միջամտել լրատվամիջոցի աշխատանքին։

ՍիվիլՆեթում/ Սիվիլիթաս հիմնադրամում ունեցա արդյունավետ աշխատանքի 12 տարիներ։ Այս հրաշալի կազմակերպությունից հեռանում եմ բավարարվածության և հպարտության զգացումներով։

Իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ պատիվ և հնարավորություն ունեցա աշխատել, մաղթում եմ պրոֆեսիոնալ աշխատանքային գործունեություն ապագայում ևս ու նաև՝ ընտանեկան երջանկություն»,- գրել է Հակոբյանը:

--0--ԿԿ