Եվլախում կայացած բանակցություններին հետևել են հայ-ադրբեջանական նոր շփումներ. Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

f90dbff197608101d73acd2ed2a19f1a_XL

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվլախում կայացած բանակցություններին հետևել են հայ-ադրբեջանական նոր շփումներ:

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտից բարձրացել է Շուշի, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ:

Այս հանդիպման մանրամասների մասին չեմ ուզում գրել, բայց ուզում եմ շեշտել, որ այս ծանր պահին նման շփումները կարևոր են: Ցավալի է, որ Արցախի իշխանությունները մեր ժողովրդին նոր աղետ բերելուց հետո միայն հասկացան, որ ուղիղ շփումները չափազանց կարևոր են:

Առայժմ այսքանը»:

--00—ՅՄ