Ամոթ ունեցեք, վերից վար՝ Նիկոլից մինչև ցուցակի վերջին ՓՊ-ականը հեռացեք. Թաթուլ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Մայիսի 19-ին տագնապ էի հնչեցրել, որ հակահայ փաստաթուղթ է հասունանում:

Մայիսի 22-ին գրել էի՝

Բայց կարող է լինել ավելի սարսափելին. օգտվելով Հայաստանի ներքին խառնակ վիճակից, գործող իշխանությունների անկարողությունից և ընդդիմության չհաշվարկված գործողություններից՝ Ադրբեջանը կամրապնդվի Հայաստանի տարածքում եւ հեռանալու դիմաց նոր պայմաններ կպարտադրի:

Մայիսի 27-ին գրում եմ՝ եթե այսպես շարունակվի, ապա ափսոսալու եմ այն փաստաթղթի համար, որ մայիսի 19-ին համարում էի հակահայ....

Ասելիք չկա այլևս... մարդ ԱՄՈԹից գետինն է մտնում...

Այդ ամոթից Դուք էլ ունեցեք՝ վերից վար՝ Նիկոլից մինչև ցուցակի վերջին ՓՊ-ականը ու հեռացեք: Ձեր ամեն օրը մեր պետականության հաշվին է»:

--00--ԱԹ