ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Արցախի ԱԳՆ սփյուռքի բաժինը տարիներ ղեկավարած Երվանդ Հաջիյանը, որն իր կյանքը զոհեց հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում, Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով երկարամյա դիվանագիտական բարեխիղճ ծառայության համար հետմահու պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ Այդ մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից:
--0--ԿԿ