Արցախի նախագահը Ազիզ Թամոյանին հետմահու պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News  

.

Մարտի 5-ին  ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը  ընդունել  է Եզդիների ազգային միության պատվիրակությանը՝ Միության նոր ղեկավար   Խդր Հաջոյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկայացվել է ԱՀ նախագահի հրամանագիրը    Միության երջանկահիշատակ առաջնորդ, հայ ժողովրդի  բարեկամ Ազիզ Թամոյանին հետմահու   «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրելու մասին:

Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եզդի համայնքին  միշտ Արցախի կողքին լինելու համար և կարևորել  համագործակցության ընդլայնումը: Այդ համատեքստում քննարկվել են  մի շարք հարցեր, որոնք վերաբերում են համագործակցության  ուղղություններին և  վերջին պատերազմի հետևանքների հաղթահարմանը:

--00--ԱՀ