Բերման են ենթարկվում կամ ձերբակալվում հակաադրբեջանական դաշտում ակտիվ մարդիկ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24News  

Աբրահամյան

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի հետ տեղի ունեցողը նրա քաղաքական, սկզբունքային մոտեցումներով և դիրքորոշմամբ է պայմանավորված։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Ըստ Աբրահամյանի՝ գործընթացն Արա Սաղաթելյանի հետ չի կարող առնչություն ունենալ․

«Տարօրինակ զուգադիպությամբ բերման են ենթարկվում, ձերբակալվում մարդիկ, ովքեր հակաադրբեջանական դաշտում ակտիվ գործունեություն են ծավալում»։

--00—ՄՀ