Հրապարակային աղբյուրների մշտադիտարկումները շարունակվում են. ՄԻՊ-ը` Վարդանյանի գերեվարման մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ռու

Հրապարակային աղբյուրների մշտադիտարկումներ են իրականացվում այդ թվում՝ Ձեր կողմից նշված հարցի առնչությամբ՝ Պաշտպանի հաստատության մանդատին վերաբերելի հարցերի արձանագրման և հասցեավորման նպատակով։

Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ խոսնակ Արթուր Ասլանյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում Ռուբեն Վարդանյանի գերեվարման կապակցությամբ, ինչպես նաև հավելեց.

«ՄԻՊ հաստատության մանդատին վերաբերելի հարցերի արձանագրման նպատակով շարունակվում են հրապարակային աղբյուրների մշտադիտարկումները»,- նշեց խոսնակը:

Հիշեցնենք, որ այսօր Հակարիի կամրջից գերեվարվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

--00—ԼՀ