Պատրաստ ենք առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ․ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Երևանում գտնվող թուրք լրագրողները Հայաստանում հանդիպել են արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ՝ դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։

Թուրքիայի լրատվամիջոցների հրապարակած հոդվածներում ՀՀ ԱԳՆ-ի արտահայտած տեսակետներից մանրամասներ են ներկայացվել

Հանդիպման ընթացում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Թուրքիայի կողմից 2009 թ․-ին ստորագրված Ցյուրիխյան արձանագրություններին, որի ժամանակ Զ.Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը կատարել է իր հանձնառությունն ամբողջությամբ և նույնը ակնկալում էր նաև Թուրքիայից։

«Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների կարգավորել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց այդ հարցում մենք կարծես միայնակ լինենք։ Մենք տարանջատում ենք հայ-թուրքական հարաբերություններն այլ գործընթացներից։ Այդ հարաբերությունների հետ կապվող մյուս թեմաները նախապայմաններ են: Հայ-թուրքական հարաբերությունները սեփական տրամաբանությունն ունեն և այդ հարաբերություններին անհրաժեշտ է վերաբերվել այդ շրջանակներում», - ասել է Զ.Մնացականյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Զ.Մնացականյանն ասել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջումների հիման վրա, ավելացնելով, որ մայիսից ի վեր, երբ կառավարությունը ստանձնեց իր պարտականությունները, Հայաստանն ակտիվորեն ներգրավված է հակամարտության կարգավորման գործընթացում՝ հիշեցնելով, որ բանակցությունները շարունակվում են ԵԱՀԿ Միսնկի խմբի եռանախագահող երկրների, ինչպես նաև Ադրբեջանի հետ։

«Պարտադրանքի կամ միակողմանի միջամտությամբ այս հարցում չենք կարող հաջողության հասնել: Բանակցություններում և մեր աշխատանքներում նկատվում է դինամիզմ։ Մենք պնդում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով։ Կարևոր է, որ երկրները ջանքեր գործադրեն լարվածության թուլացման ուղղությամբ։ Շատ կարևոր է նաև ատելության մթնոլորտի թուլացումը։ Հայաստանի համար առաջնահերթություն է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու կարգավիճակը», - ասել է Զ.Մնացականյանը: