68 000 դրամի չափով աջակցությունից օգտվելու դիմումների վերջնաժամկետը մարտի 15-ն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News     

փող

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից հայտնում են, որ 68 000 ՀՀ դրամի չափով 4 ամիս աջակցությունից օգտվելու համար դիմումների լրացման վերջնաժամկետն այսօր է՝ մարտի 15-ը:

«Եթե չեք հասցրել լրացնել դիմումը, շտապեք այսօր մուտքագրել այն։ Դիմումը լրացնելու ընթացքում ծագած ցանկացած խնդրի առնչությամբ զանգահարեք նախարարության թեժ գծին՝ 114 համարով կամ այցելեք Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների 1 հասցեում գործող դիմումների բաժին», - նշված է հաղորդագրության մեջ:

--00—ՄՀ