Վարդենյաց լեռնանցքում բուք է․ Ճամբարակ, Ծաղկաձոր, Հրազդան, Չարենցավան քաղաքներում ձյուն է 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News 

ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։
 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 428 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

--00—ՄՀ