ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

սդ

Ապրիլի 14-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Ողջունելով հյուրին՝ Արման Դիլանյանը կարևորել է Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացումը և ռեզիդենտ դեսպանի նշանակումը, ինչպես նաև բարձր է գնահատել Նիդեռլանդների Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը և իրավունքի գերակայության խթանման նպատակով իրականացվող բարեփոխումներին:

Նիկոլաս Սխերմերսն, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ միտված հայ-նիդեռլանդական միջդատարանական կապերի ամրապնդմանը՝ առաջնահերթություն տալով իրավունքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանության շուրջ համագործակցությանը։

Երկուստեք հեռանկարային է համարվել իրավունքի գերակայության ոլորտում համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացումը:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս