Զարեհ Սինանյանն ու 19 գերատեսչությունները քննարկվել են «իԳործ» ծրագրի արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News  

․

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակում 19 տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ քննարկել են ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի արդյունավետությունն ու կատարել առաջարկներ:

Մասնավորապես կարծիքներ են հնչել նախորդ տարվա ծրագրի վերաբերյալ, որի շրջանակներում 50-ից ավելի սփյուռքահայ մասնագետներ աշխատանքի են անցել տարբեր կառույցներում: Գերատեսչությունների պաշտոնյաները ոգևորություն են հայտնել նաև «իԳործ»-2021 վերաբերյալ և ներկայացրել են իրենց սպասելիքները:

--00--ԱՀ