Կոտայքի մարզում 6 զինծառայողի վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

նկար

Ապրիլի 17-ին Հայաստանի քննչական կոմիտեի ավագ քննիչ Սոս Սեդրակյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Միքայելյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի, գրում է SHAMSHYAN.com-ը:

Ըստ աղբյորի՝ դատարանի նախագահ Հովհաննես Ավագյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է Ս. Սեդրակյանի միջնորդությունը և Կ. Միքայելյանը, ով մեղադրվում է ապրիլի 15-ին ոչ սթափ վիճակում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արամուս գյուղում ՀՀ ՊՆ N զորամասի 6 զինծառայողների վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու մեջ, կալանավորվեց և տեղափոխվեց ՀՀ Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:  

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ ապրիլի 5-ին Կոտայքի մարզում՝ Արամուս գյուղի վարչական տարածքում, մահվան ելքով վրաերթի ենթարկված 2 զինծառայողների և 4 վիրավորների ինքնությունը։

Պարզվել էր՝ վրաերթի ենթարկվածներն էին՝ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Սևակ Վահրադյանը, Գյումրիի բնակիչ՝ 34-ամյա Սուրեն Հարությունյանը, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Ավդալյանը, Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արամ Բադալյանը, Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչը՝ 29-ամյա Լևոն Մկրտումյանը, և Տավուշի մարզի բնակիչը՝ 23-ամյա Գարիկ Անտոնյանը։  

Վրաերթի հետևանքով Լ. Մկրտումյանն ու Ա. Բադալյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։ Պարզվել էր, որ մահացածներն ու վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։

Ըստ աղբյուրի՝ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Սեդրակյանը դիմելու էր Կոտաքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը դեպքի վայրից փախուստի դիմած Mercedes-ի վարորդի՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Միքայելյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրի երկամսյա կալանք։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս