Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Կոտայքի մարզի ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ  վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք:

«Մայիսի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 498 հաստատված դեպքեր, որից առողջացել են 204 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է:

Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը: