Կոտայքի մարզում COVID-19-ով վարակման 15 նոր դեպք է հաստատվել, մահվան դեպքերի թիվը 9 է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մարզում կորոնավիրուսի վերաբերյալ վերջին թվերը:

«Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք:

Մայիսի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 424 հաստատված դեպքեր, որից առողջացել են 186 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է:

Առո՛ղջ եղեք»,-գրել է մարզպետը: