«Մարդն իր խնդիրների լուծման բանալին փնտրել է նաև պարում»․ Պարի միջազգային օրվա ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

դումանյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Պարարվեստի հարգարժան ներկայացուցիչներ, ազգային պարարվեստի սիրելի՛ գործիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Պարի միջազգային օրվա կապակցությամբ:

Այսօր հրաշալի առիթ է ընձեռված մեզ՝ մեկ անգամ ևս արժևորելու հայկական պարարվեստի նվիրյալների երախտիքն ու վաստակը, շնորհավորելու ու անկեղծ բարեմաղթանքներ հղելու պարարվեստի բոլոր գործիչներին, պարողներին, բալետմայստերներին և պարուսույցներին:

Պարը ուրախություն ու բերկրանք պարգևող մարդկային ամենաանկեղծ լեզուն է, որն ի զորու է փոխանցել երջանկության ու տրտմության, մարդու զգացական աշխարհի ամենանուրբ ելևէջները:

Պարը նաև ուժ է՝ բռունցքվելու և միասնականության, ապրելու և արարելու խորհրդանիշ, որ միշտ ուղեկցել է մեզ՝ ամենանվիրական ու սխրագործ մեր ձեռնարկներում:

Պարը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հայ մարդն իրեն հուզող հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրել է նաև պարում՝ առանձնահատուկ վերաբերմունք տածելով պարի և պարարվեստի գործչի հանդեպ: Համոզված եմ, որ այդ հարգանքը փոխադարձ է, և դուք ձեր նվիրումով, անձնվեր աշխատանքով մշտապես կանգնած եք հայ պարարվեստի առաջընթացի թիկունքում ու մշտապես արդարացնում ենք հանդիսատեսի սպասումները: 

Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, մաղթում եմ ձեզ ստեղծագործական ներշնչանքի բազում բերկրալի պահեր և լեփ-լեցուն դահլիճներ»:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս