«ՄԻԲՍ» ԲԿ-ն չի պատկանում Արսեն Թորոսյանի կնոջը․ ԲԿ-ն հերքում է լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

միբս

ՄԻԲՍ բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել՝ կապված «Ժողովուրդ» օրաթերթում տարածված տեղեկության հետ, ըստ որի՝ Արսեն Թորոսյանի կնոջը պատկանող «Միբս» ԲԿ-ի այցելուների թիվը սրընթաց աճել է:

«ՄԻԲՍ բժշկական կենտրոնը պաշտոնապես հերքում է ս.թ. մայիսի 18-ին armlur.am կայքում զետեղված ապատեղեկատվությունը։ ՄԻԲՍ բժշկական կենտրոնի չի պատկանում Արսեն Թորոսյանի կնոջը: ՄԻԲՍ ՍՊԸ մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է պետռեգիստրում:

ՄԻԲՍ բժշկական կենտրոնի հետ կնքված պետական պատվերի պայմանագրերը հասանելի են այստեղ, որտեղ երևում են ավելի բարձր գումարների պայմանագրեր կնքված բժշկական կետրոններ:

Կենտրոնը պահանջում է լրատվությունից հեռացնել զրպարտող և կենտրոնի բարի համբավը վնասող նյութը»,- ասված է ԲԿ-ի հայտարարության մեջ:

 --00—ՄՀ