ՊՆ-ն հաստատեց՝ նվաստացուցիչ տեսանյութի հավաստիությունը․ դեպքը տեղի ունեցել երկու օր առաջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը:      

--00--ԱՀ