Երևանի քաղաքապետարանը խնդրում է շենքերի պատերին, սյուներին քարոզչական նյութեր չփակցնել 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

նկար

Քարոզչական պաստառները և այլ քարոզչական նյութերը պետք է փակցնել բացառապես դրա համար նախատեսված վայրերում: Այդ մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Խնդրում ենք այդ նպատակով չօգտագործել բնակելի կամ այլ շենքերի պատերը, սյուների մակերեսը և այլն:

Աղտոտված մակերեսները մաքրելու համար համայնքը և բնակիչները հետո զգալի ռեսուրս են ծախսելու:

Ստորև ներկայացնում ենք արտահերթ ընտրությունների կազմակերպման նպատակով քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղերի ցանկը Երևանում՝ ընդհանուր 336 տեղ»,-նշվում է հայտարարությունում:

Հասցեները՝ այստեղ։

--00—ԼՄ