ՌԴ-ում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով մահացել է 7 մարդ, վիրավորվել 13-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

ավիավթար

ՌԴ Կեմերովոյի մարզում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով, ըստ ճշտված տվյալների, մահացել է 7, վիրավորվել՝  13 մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Л-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ժուրավլյովո գյուղի տարածքում: Մինչ այդ հաղորդվում էր 4 զոհի և 15 վիրավորի մասին:

«Օդանավում եղել է 20 մարդ, նրանցից 7-ը մահացել է, 13-ը՝  վիրավորվել»,- հայտնել են ՌԻԱ-Նովոստիին:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

--00--ԱԹ