Ռուսաստանի ռազմածովային ուժերը վարժանքներ են անցկացնում բրիտանական ավիակիր խմբի կողքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Աշխարհ

ՌԴ զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել Միջերկրական ծովում՝ ամենաարդիական հիպերձայնային հրթիռներով զինված ռազմական ինքնաթիռների մասնակցությամբ՝ ցուցադրելով իրենց ռազմական ուժը Սև ծովում բրիտանական կործանիչի հետ կապված միջադեպի ֆոնին։ Այս մասին գրում է Associated Press-ը:

Մոսկվան հայտարարել է, որ իր ռազմանավերից մեկը նախազգուշական կրակոցներ է արձակել, իսկ ռազմական ինքնաթիռը չորեքշաբթի ռումբեր է նետել բրիտանական Defender նավի ճանապարհին՝ ստիպելով նրան լքել Ղրիմի հարակից ջրային տարածքը:

--0--ԿԿ