ՌԴ-ն զորավարժություններում խաղարկել է հակառակորդի միջուկային հարվածին պատասխանելու սցենար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1095762.jpg

Ռազմավարական զսպման ուժերը վարժանքների ժամանակ մշակել են Ռուսաստանի դեմ միջուկային գրոհի պատասխանը: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Զորաշարժերն անցկացվել են նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ: «Ընկեր Գերագույն գլխավոր հրամանատար, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նախապատրաստման պլանին համապատասխան, Ձեր ղեկավարությամբ անցկացվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ղեկավարման վարժանք, որի ընթացքում կմշակվեն ռազմավարական հարձակողական ուժերի կողմից զանգվածային միջուկային հարված հասցնելու առաջադրանքները՝ ի պատասխան հակառակորդի միջուկային հարվածի»,-պաշտպանության նախարարության ղեկավարը զեկուցել է պետության ղեկավարին:

Ինչպես ճշտել են Գլխավոր շտաբում, վարժանքներին մասնակցել են ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի «Յարս» շարժական գրունտային հրթիռային համալիրը, Հյուսիսային նավատորմի ռազմավարական նշանակության «Տուլա» հրթիռային սուզանավը, հեռահար օդուժի Տու-95ՄՍ երկու ռազմավարական հրթիռակիրները: Զինծառայողներն իրականացրել են «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում Պլեսեցկ տիեզերակայանից եւ «Սինեւա» բալիստիկ հրթիռի արձակում Բարենցի ծովի ջրատարածքից՝ Կամչատկայի Կուրա զինափորձարանի ուղղությամբ: Տու-95ՄՍ հրթիռակիրները կատարել են օդային բազավորման թեւավոր հրթիռների արձակումներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

--00—ԶՀ