Հայտնի է Եվրոպայի առաջնության խորհրդանշական թիմի կազմը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Սպորտ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ավարտից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականի կազմը:

16-րդ առաջնության խորհրդանշական թիմի կազմում ընդգրկվել են` դարպասապահ` Ջանլուիջի Դոնարումա (Իտալիա), պաշտպաններ` Լեոնարդո Սպինացոլա (Իտալիա), Հարի Մագուայր (Անգլիա), Լեոնարդո Բոնուչի (Իտալիա), Քայլ Ուոքեր (Անգլիա), կիսապաշտպաններ` Պեդրի (Իսպանիա), Ժորժինյո (Իտալիա), Պիեռ-Էմիլ Հոյբյերգ (Դանիա), հարձակվողնե` Ռահիմ Ստեռլինգ (Անգլիա), Ռոմելու Լուկակու (Բելգիա), Ֆեդերիկո Կիեզա (Իտալիա):

Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության եզրափակիչում` «Ուեմբլի» մարզադաշտում Իտալիան մրցեց Անգլիայի հետ: Իտալիան 53 տարի անց կրկին լավագույնն է Եվրոպայում: Այս խաղում որոշիչ եղավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարը, որտեղ առավել դիպուկ էին իտալացիները: Իտալիայի համար սա արդեն 4-րդ եզրափակիչն էր: Երկու անգամ` 2000 և 2012 թվականներին Իտալիան ձախողվել է, իսկ 1968 թվականին «ազուրիները» հաղթել են:

--00--ԿԿ