Բալահովիտի մոտ «Chevrolet»-ը բախվել է երկաթգծի արգելապատնեշին և շրջվել, կա զոհ և վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

նկար

Հուլիսի 14-ին՝ ժամը 03:42-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին՝ երկաթգծի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթգծի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով կա զոհ և տուժած:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ավտոմեքենայից դուրս բերել դին և տուժածին․ վերջինս հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

--00—ԼՄ