Գիշերը Բալահովիտում հրկիզել են տեղի հայտնի խանութներից մեկը․ սեփականատերը կրել է խոշոր չափի վնաս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

s

Այսօր՝ մայիսի 2-ին, հրկիզման միջոցով գույքի դիտավորյալ ոչնչացման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում գործող «Մհուբ» մարկետում հրդեհ է բռնկվել, Գրում է shamshyan.com-ը։



Օպերատիվորեն ժամանել են Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 



Հրշեջները մարել են խանութի մուտքի ներսի հատվածում բռնկված հրդեհը, ինչի շնորհիվ կանխվել է կրակի տարածումը։ Ու եթե հրշեջները օպերատիվ չգործեին, խանութի ողջ գույքը վերածվելու էր մոխրակույտի։ 





Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել դիտավորյալ հրկիզում, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել է երկաթե ձող, որով կոտրել են խանութի մուտքի դռան ապակին, ապա դիզվաեռլիք են լցրել ներս, փայտի ծայրին ամրացված կտորը վառել ու կրակը նետել են խանութի ներս։



Այրվել է խանութի մուտքի դռան մոտ տեղադրված տերմինալը, դուռը։ Ընդհանուր առմամբ՝ խանութին պատճառվել է մոտ 2 միլիոն դրամի վնաս։



Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում՝ հրկիզման եղանակով գույքի ոչնչացում հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։



Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղղությամբ։



--00—ՍՊ