Թուրքական նավը կրակել է Կիպրոսի առափնյա ծառայության նավի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Աշխարհ

Թուրքական ռազմական մոտորանավակը կրակ է բացել Կիպրոսի առափնյա ծառայության նավի ուղղությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել կղզու հյուսիսարևմտյան շրջանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թուրքական առափնյա ծառայությունը սադրանք է իրականացրել` կրակելով Կիպրոսի Հանրապետության առափնյա ծառայության նավի ուղղությամբ: Ոստիկանության տվյալներով` անձնակազմի երեք անդամ ունեցող փոքր նավը, որը պայքարում է Թուրքիայից անօրինական միգրացիայի դեմ, ժամը 3:30-ի սահմաններում նկատել է թուրքական հերթապահ նավը` նավահանգստից 11 ծովային մղոն հեռավորությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

--00--ԿԿ