ԼՀԿ-ի առաջարկն ընդունվեց. ո՞վ կղեկավարի ԵԱՏՄ հարցերով հանձնաժողովը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը` խորհրդարանում ստեղծել ԵՏՄ հարցերով մշտական հանձնաժողով, ընդունվել է իշխանության կողմից: Բայց հանձնաժողովի նկատմամբ հավակնություններ ունի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, և հնարավոր է, որ ստեղծվելիք հանձնաժողովը ղեկավարի Միքայել Մելքումյանը, որպես ԱԺ փոխնախագահի պաշտոնի փոխհատուցում:

ԲՀԿ-ին կարող է բաժին հասնել նաև Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը, որը կարող է ղեկավարել Նաիրա Զոհրաբյանը, որովհետև նրա ղեկավարած Եվրաինտեգրացիայի հանձնաժողովը «Իմ քայլը» դաշինքը վերցնում է իրեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: