Նախօրեին Արցախում կատարվել է 47 թեստավորում, գրանցվել է COVID-19-ով վարակման 5 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

կով

Օգոստոսի 9-ին կատարվել է  47 թեստավորում, որի արդյունքում  Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 662 քաղաքացու հետազոտություն, որից 988-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

--00—ԼՄ