Եթե այսպես շարունակվի, կունենանք COVID-19-ային այն իրավիճակը, որը եղել էր հոկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

նկար

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը ասուլիսի ժամանակ ներկայացրել է կորոնավիրուսային վարակի հետ կապված համաճարակային իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանում այս պահի դրությամբ «խիստ լարված է», նոր դեպքերի կտրուկ աճ է գրանցվում, ավելացել են նաև անչափահասների վարակման դեպքերը։

Ըստ մասնագետի՝ վերջին 14 օրվում՝ նախորդ 14 օրերի համեմատ, 91 տոկոսից ավելի դեպքայնության ցուցանիշի աճ է գրանցվել: Հայաստանում այս պահին վարակի վերարտադրողական ցուցանիշը 1,3 է, և եթե ոչինչ չձեռնարկվի, մոտակա 7 օրերի ընթացքում 3000 լրացուցիչ դեպք կունենանք:

Նախօրեին վարակման 700-ից ավելի նոր դեպք է գրանցվել։ Մասնագետը սա խիստ մտահոգիչ ցուցանիշ է, և եթե այսպես շարունակվի, մոտ ապագայում կունենանք այն իրավիճակը, որը եղել էր հոկտեմբերին:

--00—ԼՄ