Վրաստանում նախօրեին գրանցվել է COVID-19-ով վարակման 1390 դեպք, 790-ը գրանցվել է Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

նկար

Վրաստանի նախօրեին հայտնաբերվել է վարակման 1390 դեպք: Այդ մասին տեղեկանում ենք Stopcov.ge կայքէջից: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ 1390 նոր դեպքերից 790-ը գրանցվել է Թբիլիսիում, մյուսները՝ մարզերում։

Նշենք, որ այս պահին Վրաստանում ակտիվ վարակակիրների թիվը հասնում է 16 հազար 215-ի, որից 4296-ն ստացիոնար բուժման կարիք ունի, 730 մարդ քովիդ-հյուրանոցներում է, 11 հազար 91 մարդ բուժվում է տանը: 896 հիվանդների վիճակը ծայրահեղ ծանր է, 198 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: Վրաստանում մինչ այս պահը գրանցվել է վարակման 327 հազար 831 դեպք։

--00—ԼՄ