8 շաբաթ է՝ աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի աճ կա․ ԵՊԲՀ ռեկտորը թվեր է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

1

Առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնելով COVID-19 համավարակ ընթացիկ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն։

«Իրավիճակն աշխարհում

2021 թվականի ապրիլի 25-ի դրությամբ ամբողջ աշխարհում արձանագրվել է COVID-19 146,7 մլն դեպք և 3,1 մլն մահվան դեպք (մահաբերության ցուցանիշ՝ 3,4 %):

2021 թվականի ապրիլի 20-ի դրությամբ համաճարակաբանական տվյալների վերլուծությունը վկայում է, որ արձանագրվում է COVID-19 նոր դեպքերի թվի աճ 8 շաբաթ շարունակ: Մասնավորապես, նախորդ շաբաթ արձանագրվել է վարակի շուրջ 5,2 մլն նոր դեպք՝ գերազանցելով հունվար ամսվա ամենաբարձր ցուցանիշը: Նախորդ շաբաթ մահվան դեպքերի թիվը գերազանցեց 3 միլիոնը։

Չնայած բոլոր տարածաշրջանները, բացի Եվրոպական տարածաշրջանից, վերջին շաբաթվա ընթացքում արձանագրել են դեպքերի աճ, ամենամեծ աճը շարունակում է արձանագրել Հարավ-Արևելյան Ասիայի տարածաշրջանում՝ հիմնականում Հնդկաստանում: Բոլոր շրջանները, բացառությամբ եվրոպական և արևմտյան Խաղաղ օվկիանոսի շրջանների, արձանագրել են շաբաթական մահացությունների թվի աճ, ամենամեծ աճը Հարավ-Արևելյան Ասիայի տարածաշրջանում՝Հ նդկաստանում, որին հաջորդում է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանը՝ Իրանը:

Նոր դեպքերի առավելագույն քանակը հաղորդող երկրներն են՝
• Հնդկաստան (1 429 304 նոր դեպք, 64 % աճ),
• Ամերիկայի Միացյալ Նահանգներ (477 778 նոր դեպք, 2 % աճ),
• Բրազիլիա (459 281 նոր դեպք, 1 % անկում),
• Թուրքիան (414 312 նոր դեպք, 17 % աճ)
• Ֆրանսիան (233 275 նոր դեպք, 12 % նվազում):

Տղամարդկանց և կանանց շրջանում հիվանդացության դեպքերը հանդիպում են գրեթե հավասար՝ 49 % կանանց, 51 % տղամարդկանց, սական մահացությունը զգալի բարձր է տղամարդկանց շրջանում՝ 59 %, կանանց 41 %-ի դիմաց:

Իրավիճակն եվրոպական տարածաշրջանում

Եվրոպական տարածաշրջանը հաղորդել է ավելի քան 1,6 միլիոն նոր դեպքի և ավելի քան 26000 նոր մահվան դեպքերի մասին: Արձանագրել է նոր դեպքերի մի փոքր նվազում (3 %), մահվան դեպքերը նույնպես նվազել են (3 %): Նոր դեպքերի առավելագույն քանակը գրանցվել է
• Թուրքիայում (414 312 նոր դեպք, 17 % աճ),
• Ֆրանսիա (233 275 նոր դեպք, 12 % անկում),
• Գերմանիան (143 994 նոր դեպք, 28 % աճ):

Նոր մահվան դեպքերը առավել շատ գրանցվել են․
• Լեհաստանում (3611 նոր մահ, 4 % աճ),
• Ուկրաինա (2772 նոր մահ, 3 % աճ),
• Իտալիան (2753 նոր մահ, 14 % անկում):

Դեպքերի աճ նկատվել է Եվրոպական 9 երկրներում․
• Խորվաթիա,
• Կիպրոս,
• Գերմանիա,
• Լատվիա,
• Լիխտենշտեյն,
• Լիտվա,
• Նիդեռլանդներ,
• Իսպանիա
• Շվեդիա:

Կայուն կամ նվազող միտումներ 20-ական երկրներում (մեկից վեց շաբաթ տևողությամբ տեմպերը)
• Ավստրիա,
• Բելգիա,
• Բուլղարիա,
• Չեխիա,
• Դանիա,
• Էստոնիա,
• Ֆինլանդիա,
• Ֆրանսիա,
• Հունաստան,
• Հունգարիա,
• Իռլանդիա,
• Իտալիա,
• Լյուքսեմբուրգ,
• Մալթա,
• Նորվեգիա,
• Լեհաստան,
• Պորտուգալիա,
• Ռումինիա,
• Սլովակիա
• Սլովենիա»,-գրել է ԵՊԲՀ ռեկտորը:

--00—ԼՄ