Հաջորդ շաբաթվանից քաղաքի բանուկ մասերում կգործեն COVID-19-ի թեստավորման շարժական թիմեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

1

Հայաստանում ապահովված են բոլոր ենթակառուցվածքները Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացի պատշաճ իրականացման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հաջորդ շաբաթվանից կգործեն շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բանուկ մասերում և կմոտեցնեն Covid-19-ի դեմ պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին:

ՀՀ քաղաքացիները Covid-19-ի դեմ պատրաստվում են միայն պիտանելիության ժամկետ ունեցող պատվաստանյութերով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի հետ՝ ներկրելու Covid-19-ի դեմ 1 մլն չափաքանակի պատվաստանյութ»,- գրել է Ավինյանը։

--00—ԼՄ