ՔՊ անդամներն Արցախի ԱԺ նախագահի հետ քննարկել են սոցիալ-տնտեսական և անվտանգային հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Արթուր Թովմասյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր` օգոստոսի 23-ին, հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Այս մասին հայտնում է ՔՊ խմբակցության մեդիա պատասխանատու Արթուր Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր՝ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում։ Քննարկման առանցքային թեմաներից են եղել Արցախի սոցիալ-տնտեսական, բնակչության անվտանգային խնդիրներին վերաբերող հարցեր։

--00--ԱԹ