Ցանկանում ենք Իրանի հետ քննարկել միջուկային գործարքի լիարժեք վերականգնման հարցը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Լավրով

Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարներն այսօր հանդիպել են: Սերգեյ Լավրովն ու Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու ուղղությամբ կողմերի պատրաստակամությունը:

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ հանդիպման ընթացքում բանակցություններ են վարվելու բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու նպատակով: Նրա խոսքով` այս հանդիպումը նաև լավ հնարավորություն է` տարածաշրջանային օրակարգին, այդ թվում` Հարավային Կովկասում իրավիճակին անդրադառնալու: 

«ՌԴ-ն Իրանի նոր ղեկավարության առաջնահերթությունների շարքում է»,- ասել է Աբդոլլահիանը:

Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ ցանկանում է Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել միջուկային գործարքի լիարժեք վերսկսումն արագացնելու հնարավորությունը:

--00--ԱԹ