Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը փոփոխության է ենթարկվում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

Շարմազանով

«Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը փոփոխության է ենթարկվում։

Տարածաշրջանում կտրուկ մեծացել է Ռուսաստանի ու Թուրքիայի դերակատարումը։

Տպավորություն ունեմ,որ Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմը «միաժամանակյա խաղ» է վարում ՌԴ-ի,ԱՄՆ-ի,ԵՄ-ի եւ նույնիսկ Թուրքիայի հետ։

Նման վարքագիծը հղի է ողբերգական հետեւանքներով։

Պատմությունը ցույց է տվել,որ անկախ «սեզոնային քաղաքական մերձեցումներից»՝Ռուսաստանն ու Թուրքիան մրցակիցներ ու հակառակորդներ են մեր տարածաշրջանում։

Մեր փոքր տարածաշրջանում առկա են ռուսական եւ թուրքական զորքերը,ուստի անթույլատրելի ու անհնար է «միաժամանակյա խաղ» վարել դաշնակից Ռուսաստանի եւ NATO-ի անդամ Թուրքիայի հետ։

Հայաստանը մեծ ընտրություն չունի։

Թուրքիայի հետ իբր թե «խաղաղասիրական» ,իսկ իրականում Հայաստանն «էրմենիստան» վերածելու օրակարգը կործանարար կարող է լինել։

Պետք է երկարաժամկետ անվտանգային ու քաղաքական դաշնակցության խորացում Ռուսաստանի հետ։

Բայց այդ դաշնակցությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ ազատվել հակապետական,ԵԱՏՄ-ն «ադրբեջանացում» համարող կապիտուլյանտ ռեժիմից»։

 --00—ՄՀ

Տեսանյութեր