Ծավ գյուղում այրվել է մոտ 600 հակ պահեստավորած անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ԱԻՆ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14։18-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի սկզբնամասում՝ ծածկի տակ, այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, մարվել՝ 18:15-ին: Այրվել են մոտ 600 հակ պահեստավորած անասնակեր և ծածկը (մոտ 60 քմ)։

--00--ԱՀ

Տեսանյութեր