Շվեդիան հանում է մուտքի արգելքը Հայաստանի պատվաստված քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

կով

Ամբողջական պատվաստում անցած Հայաստանի քաղաքացիները շուտով կկարողանան ճանապարհորդել Շվեդիա՝ առանց մուտքի արգելքի կամ լրացուցիչ ճամփորդական կանոնների, ինչպիսիք են թեստավորման պահանջները։

«Կառավարությունը փոփոխություններ է ընդունել Շվեդիա մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ։ Համաձայն փոփոխությունների՝ այն անձինք, որոնք կարող են ներկայացնել պատվաստման հավաստագիր՝ տրված Հայաստանում, ազատվում են մուտքի արգելքից և թեստավորման պահանջից»,- ասված է Շվեդիայի արդարադատության նախարարության հայտարարությունում, գրում է «Արմենպրեսը»։

Ըստ աղբյուրի՝ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ին:

--00—ԼՄ