Կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացած օտարերկրացիները կարող են մուտք գործել Վրաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Վրաստան

Վրաստան մուտք գործելու հետ կապված անվտանգության կանոնակարգերը թեթևացվում են, ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների համար: Ինչպես հայտնում է 1tv.ge-ն, այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

Նախարարի պարզաբանմամբ, Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան երկիր մուտք գործելիս ներկայացնել «Փի Սի Ար» թեստի բացասական պատասխանը և ութ օրյա մեկուսացման փոխարեն, իրենց սեփական միջոցներով երրորդ օրը կրկնել թեստը:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել է Թուրնավան, Վրաստանի քաղաքացիները, ովքեր չեն ներկայացնի «Փի Սի Ար» թեստի պատասխանը, 12 օրվա փոխարեն կանցնեն ութ օրյա ինքնամեկուսացման մեջ:

«Ինչպես գիտեք, փետրվարի մեկից վերականգնվում են կանոնավոր չվերթները: Ըստ այդմ, մենք, վարչապետի հանձնարարությամբ, այս ամբողջ ընթացքում աշխատում էինք ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների մուտքի ռեժիմը վերանայելու վրա: Ավելի կոնկրետ, տեղի է ունենում կանոնակարգերի մեղմացում, որը կօգնի մեզ կանոնավոր չվերթների վերականգնման պայմաններում, բոլոր համավարակաբանական կարնոնակարգերի պաշտպանությամբ, հետզհետե ակտիվացնել զբոսաշրջային ներուժը:

Մինչ օրս, Վրաստանի քաղաքացիները երկիր են մտնում կամ բացասական «Փի Սի Ար» թեստով և այս դեպքում անցնում են ութօրյա ինքնամեկուսացման մեջ, կամ եթե նրանք չեն ներկայացնում թեստի պատասխանը, ենթակա են 12-օրյա ինքնամեկուսացման: Փետրվարի 1-ից, կանոնավոր չվերթների վերականգնման հետ մեկտեղ, Վրաստանի քաղաքացիների համար կանոնակարգերը կմեղմացվեն, մասնավորապես, նրանք կունենան ընտրության իրավունք՝ երկիր մուտք գործել բացասական «Փի Սի Ար» թեստով և անցնել ութօրյա ինքնամեկուսացման մեջ, կամ ինքնամեկուսացման փոխարեն երրորդ օրը հետազոտվեն սեփական ծախսերով: Այս դեպքում նրանք ազատվում են ինքնամեկուսացման պահանջից», – հայտարարել է Թուրնավան:

--00--ԱԹ