Արմավիրում բախվել են «BMW»-ն ու «ВАЗ 2107»-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

85

Նոյեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Գեղակերտ գյուղում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Արման Սրապիոնյանի վարած BMW մակնիշի և 35-ամյա Աշոտ Հակոբյանի վարած ВАЗ 2107  մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով  07-ի վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

--00—ԼՄ