Գեղարքունիքի մարզում 43-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր շրջվել է․ նրա դին հայտնաբերվել է դրսում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 6, 24News

նկար

Ապրիլի 6-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։40-ի սահմանում Երևանի բնակիչ 43-ամյա Կամո Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21 կմ հատվածում Արծվանիստ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, նրա դին հայտնաբերվել է դրսում։

Դեպքի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։  

--00—ԼՄ