ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Փետրվարի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։50-ի սահմանում Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ Փոքր Վեդի բնակավայրի վարչական տարածքում, Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Բ․-ն իր վարած Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդու» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարության պետ Սարիբեկ Ռուստամյանը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
--00—ԼՄ